Շվեդիայի դպրոցներից մեկն աշակերտին հոմոֆոբ վիրավորանք հասցնելու համար աշխատանքից ազատել է ֆոտովարպետության ուսուցչին

Հոկտեմբերի 20-ին Շվեդիայի դպրոցներից մեկում աշխատանքից ազատվել է դպրոցի ուսուցիչ և լուսանկարիչը, որը աշակերտներից մեկին հոմոֆոբ վիրավորանք հասցնելու համար, գրում է GayRussia-ն:

 

Հելսինգբորգի դպրոցներից մեկի ուսուցիչներից մեկը, ում անունը լրագրողները չեն նշում, աշակերտներին խմբակային լուսանկարելիս նրանից մեկին ասել է. «Պի*ր համար մեկ, կարող ես կանգնել այ այնտեղ»:

 

Արդյունքում նկարահանումը դադարեցվել է, դասարանը կանչել է ուսմասվարին, իսկ վիրավորված աշակերտը զանգել է ծնողներին:

 

Դասղեկը Helsingborgs Dagbladet թերթին ասել է. «Երբ ես իմացա, թե ինչ է ասել լուսանկարիչը, ես հասկացա, որ շուտափույթ կերպով ինչ-որ բան է պետք անել: Նա անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել մեր արժեքների նկատմամբ և վիրավորել է աշակերտին»:

 

Տղամարդը, որը դպրոցում նաև ֆոտովարպետություն էր դասավանդում, դպրոցից անմիջապես դուրս է արվել: Ավելի ուշ՝ դպրոցի տնօրինության հետ հանդիպման ժամանակ, ուսուցիչն ազատվել է աշխատանքից: