Շվեյցարիայում նույնասեռ զույգերը կարող են երեխա որդեգրել

Շվեյցարիայի քաղաքացիական օրենսգրքում արված փոփոխությունների շնորհիվ 2018֊ի հունվարի 1֊ից նույնասեռական զույգերը կարող են երեխա որդեգրել։ Որդեգրման համար անհրաժեշտ է, որ կենսաբանական ծնողը համաձայնություն տա, գրում է «Եվրոմագ»֊ը։

Երեխա որդեգրելու համար անհրաժեշտ է նաև, որ նույնասեռական զույգերը քաղաքացիական զուգընկերության մեջ լինեն։ Հատկանշական է, որ եթե երեխայի ծնողը անհայտ է, տևական ժամանակ է՝ բացակայում է կամ ճանաչվել է ոչ մեղսունակ, ապա որդեգրումը կարող է տեղի ունենալ առանց նրա համաձայնության։ 

Հիշեցնենք, որ Շվեյցարիայում նույնասեռ զույգերը կարող են քաղաքացիական զուգընկերություն գրանցել, սակայն երկրում մինչ օրս նույնասեռ ամուսնություններն օրինականացված չեն։