Որևէ հոգևորական չի կարող հրաժարվել նույնասեռական զույգի պսակադրության անցկացումից. Շվեդիայի վարչապետ

Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը վստահ է, որ երկրի բոլոր հոգևորականները պարտավոր են անցկացնել նույնասեռական զույգերի պսակադրության արարողությունները:

«Շվեդիայի եկեղեցու որևէ հոգևորական չի կարող մերժել նույնասեռական զույգերին՝ անցկացնելու պսակադրության արարողություն»,- ասել է վարչապետը:

Լյովենն իր խոսքում հոգևորականին աբորտ անել հրաժարվող մանկաբարձի հետ է համեմատել:

«Եթե դուք մանկաբարձ եք, դուք պետք է կարողանաք աբորտներ անցկացնել, այլապես ավելի լավ է որևէ այլ բանով զբաղվեք: Նույն բանը վերաբերում է հոգևորականներին, որոնք չեն ցանկանում նույնասեռականների պսակադրություններն անցկացնել»,- նշել է Շվեդիայի վարչապետը:

Ըստ օրենքի՝ Շվեդիայում հոգևորականն իրավունք ունի հրաժարվել պսակադրության արարողության անցկացումից՝ ցանկացած զույգի դեպքում, ոչ միայն նույնասեռական: