Ուշացել եմ Քամինգ-աութի միջազգային օրվանից, սակայն լավ է ուշ, քան երբեք. Կառա Դելեվին

Հայտնի բրիտանացի սուպերմոդել Կառա Դելեվինը (Cara Delevingne) երբեք չի թաքցրել, որ ինքը բիսեքսուալ է՝ հանրային վայերերում համբուրվելով և՛ դերասանուհի Միշել Ռոդրիգեսի, և՛ երաժիշտ Ջեյք Բագի հետ: Ընդ որում, մամուլում այդ հարցը Կառան երբեք բաց չի քննարկել՝ ընդամենը պատասխանելով. «Ես երիտասարդ եմ և կարող եմ ինձ թույլ տալ զվարճանալ», գրում է Be-in.ru-ն:

 

Օրերս Դելեվինը Instagram-ում ֆոտո է տեղադրել, որտեղ ինքը լուսանկարված է ՛՛We are you՛՛ գրությամբ շապիկով՝ Self Evident Truth ֆոտոնախագծի շրջանակներում: Նախագծի իմաստն այն է, որ մարդիկ սոցիալական ցանցերում տեղադրում են իրենց ֆոտոներն՝ ի պաշտպանություն այն մարդկանց, ովքեր իրենց իդենտիֆիկացնում են ոչ այնպես, ինչպես բոլորը:

 

 

                      99_13067

 

Մոդելն Instagram-ում նաև գրել է. «Կապ չունի՝ ով եք դուք և ինչին եք հավատում: Կարևորը, որ մենք միասնական ենք: Ես արդեն ուշացել եմ Քամինգ-աութի միջազգային օրվանից, սակայն լավ է ուշ, քան երբեք»:

 

Նշենք, որ Քամինք-աութի միջազգային օրն (քամինգ-աութ՝ սեռական կողնորոշման մասին հրապարակային և ինքնակամ խոստովանություն) աշխարհը նշում է հոկտեմբերի 11-ին:

 

Նշենք, որ սա առաջին դեպքն է, երբ Դելեվինը բաց խոսում է իր սեքսուալ  ինքնության մասին:

 

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին դերասանուհի Միշել Ռոդրիգեսը, ով ավելի վաղ քամինգ-աութ էր կատարել(բիսեքսուալ), հայտարարել էր, որ հանդիպում է Կառա Դելեվինի հետ՝ պաշտոնապես: Շարունակո՞ւմ են նրանք այժմ էլ հանդիպել, հայտնի չէ: