Չիլիում հազարավոր մարդիկ երթ են անցկացրել՝ պահանջելով օրինականացնել նույնասեռ ամուսնությունները

Անցած շաբաթ օրը Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյով հազարավոր մարդիկ երթ են անցկացրել՝ պահանջելով օրինականացնել նույնասեռ ամուսնությունները, գրում է GayRussia-ն:

 

Ակցիայի մասնակիցներն անցել են Իտալիայի հրապարակից մինչև La Moneda-ում գտնվող նախագահական պալատ:

 

Equal Foundation կազմակերպության նախագահ Լուիս Լարենը Reuters-ին ասել է. «Մենք այստեղ ենք՝ պահանջելու հարգել մեր ինքնությունը, մեր իրավունքները, մեր ընտանիքները և մեր մարմինները, ինչը դեռևս Չիլիում տեղի չի ունենում»:

 

Ակտիվիստն ավելացրել է. «Մենք զգում ենք, որ մենք հետ ենք մնում: Մեր հարևանները, այդ թվում՝ Արգենտինան, Բրազիլիան և Ուրուգվայն արդեն ամուսնության իրավահավասարություն ունեն: Իսկ մենք դեռևս քննարկում ենք քաղաքացիական միությունների մասին օրենքը: Մենք շատ ենք հետ ընկել և մեզ պետք է, որ իշխանությունները վերականգնեն բացթողածը»:

 

Չիլիում քաղաքացիական միություններն օրինականացնող օրինագիծը ներկա պահին քննարկվում է Դեպուտատների Պալատում: