Պալաու կղզային հանրապետությունում նույնասեռ հարաբերություններն ապաքրեականացվել են

Խաղաղ օվկիանոսում գտնվող Պալաու կղզային հանրապետության իշխանությունները Քրեական օրենսգրքում կատարվող փոփոխությունների շրջանակներում ապաքրեականացրել են նույնասեռ հարաբերությունները, գրում է GayRussia-ն:

 

Նոր քրեական օրենսդրությունն ուժի մեջ է մտել այս տարվա հուլիսի վերջին, սակայն այս մասին հայտնի է դարձել միայն երեքշաբթի օրը:

 

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդում 2011-ի ելույթներում Իսպանիան, Նորվեգիան և Ֆրանսիան խորհորդ էին տվել Պալաուին չեղյալ համարել երկրի՝ նույնասեռականների դեմ օրենքները, ինչի հետ համաձայնել էին կղզային հանրապետության իշխանությունները:

 

Նախկինում հանրապետությունում տղամարդկանց՝ հոմոսեքսուալ հարաբերությունների մեջ մտելը պատժվում էր մինչև 10 տարի ազատազրկմամբ: Ընդ որում՝ լեսբուհիների հարաբերությունները քրեական հանցագործություն չէին համարվում: 

 

Պալաուն տեղակայված է Խաղաղ օվիկանոսում՝ Ֆիլիպիններից արևելք: Երկրի բնակչությունը կազմում է 21 հազար մարդ, իսկ տարածքն ընդգրկում է 250 կղզի: