Ռիկի Մարտինը հիասթափված է Պուերտո Ռիկոյում նույնասեռ ամուսնությունների դեմ կայացված որոշումից

Պուերտոռիկացի փոփ-կատարող Ռիկի Մարտինն իր հիասթափությունն է արտահայտել դատարանի որոշման հետ կապված, որը պահպանել է նույնասեռ ամուսնությունների արգելքն ԱՄՆ տարածք Պուերտո Ռիկոյում, գրում է GayRussia-ն:

 

Վերջին տարվա ընթացքում ամերիկյան տարբեր նահանգների դատավորներ հակասահմանադրական են ճանաչել գեյերի ու լեսբուհիների ամուսնության արգելքները:

 

Այս շաբաթ դատավոր Խուան Պերես-Հիմենեսը չի բավարարել Պուերտո Ռիկոյի ամուսնական արգելքը՝ դառնալով ընդամենը երկրորդ դատավորը, ով հակառակ է գնացել ԱՄՆ-ում ընդունված պրակտիկային:

 

Իր սեռական կողնորոշումը չթաքցնող գեյ Ռիկի Մարտինը, որը նախկինում կոչ էր անում Պուերտո Ռիկոյում օրինականացնել նույնասեռ ամուսնությունները, հայտնել է.

 

«Ես ցավում եմ Պուերտո Ռիկոյում հավասար ամուսնության մասին որոշման համար, սակայն ես գիտեմ, որ մենք կհաղթենք բողոքարկման ժամանակ: Բոլոր իրավունքները՝ բոլոր սերերի համար»: