Ռիո դե Ժանեյրոյում տեղի է ունեցել ամենամեծ գեյ-հարսանիքը. միաժամանակ գրանցվել է 160 ամուսնություն

Ռիո դե Ժանեյրոյում տեղի է ունեցել «նույնասեռական զույգերի զանգվածային ամուսնության աշխարհում ամենախոշոր միջոցառումը»: Իրադարձությունը նման կերպ են բնութագրել քաղաքային իշխանությունները: 

 

Հարսանեկան արարողությանը մասնակցել են թվով 160 զույգ նույնասեռականներ: Այն հինգերորդ զանգվածային գեյ-հարսանիքն է, որը կազմակերպվել է «Ռիոն առանց հոմոֆոբիայի» ակցիայի շրջանակներում: Հինգ միջոցառման ընթացքում գրանցվել է մոտ 500 ամուսնություն: 



«Ռիոն առանց հոմոֆոբիայի» ծրագրի ղեկավարի խոսքով, «ամուսնությունը երաշխավորում է համատեղ ապագան: Սկզբում՝ տուն ունենալու հնարավորությունը, ապա՝ ընտանիքն ընդյալնելու»: 



Նշենք, որ Բրազիլիայի Գերագույն դատարանը նույնասեռ քաղաքացիական ամուսնություններն օրինական է ճանաչել 2011-ին, իսկ այդ ամուսնություններն իրավական կարգավիճակ են ստացել նախորդ տարվա մայիսին: