Սեմ Սմիթի Stay With Me երգը՝ Grammy-ի «Տարվա երգ», «Տարվա ձայնագրություն». երգիչը «Լավագույն նոր երաժիշտ»-ն է

Լոս Անջելեսում կայացած «Գրեմմի» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության ընթացքում բրիտանացի երգիչ Սեմ Սմիթն արժանացել է «Լավագույն նոր երաժիշտ» մրցանակին, նրա “In the Lonely Hour” ալբոմը ճանաչվել է «Լավագույն վոլակային փոփ ալբոմ», իսկ “Stay With Me” երգը հռչակվել է «Տարվա երգ» և «Տարվա ձայնագրություն»: 

 

Սմիթը ներկայացվել էր վեց անվանակարգում՝ ամենահեղինակավոր չորս ասպես կոչված Մեծ քառյակի (The Big Four) ՝ «Տարվա ձայնագրություն», «Տարվա ալբոմ», «Տարվա երգ», «Լավագույն նոր երաժիշտ», ինչպես նաև «Լավագույն վոլակային փոփ ալբոմ», «Լավագույն փոփ սոլո կատարում» անվանակարգերում: 

 

Հատկանշական է, որ այս տարի վեց անվանակարգերում բացի Սմիթից ներկայացվել են միայն Բեյոնսեն ու Ուիլյամս Ֆարելը: Բացի այդ, Սեմ Սմիթը «Գրեմմի»-ի պատմության ընթացքում երկրորդ երգիչն է, որ ներկայացվել է Մեծ քառյակի միանգամից չորս անվանակարգում. առաջին անգամ The Big Four-ի միանգամից չորս անվանակարգում 1980-ին ներկայացված է եղել Կրիստոֆեր Կրոսը: Կին երգիչներից նման ռեկորդ է հաջողվել սահմանել միան Էմի Ուայնհաուսին՝ 2007 թվականին: Ի դեպ, Կրոսը բոլոր 4 անվանակարգերում հաղթող էր ճանաչվել, Ուայնհաուսը՝ 3-ում: Սմիթը, փաստորեն, հաղթել է Մեծ քառյակի 4 անվանակարգերից երեքում: 

 

Սեմ Սմիթը ծնվել է Լոնդոնում, 1992 թվականին: 2014-ին Սմիթը պաշտոնապես հայտարարել է իր սեռական կողմնորոշման մասին: Նա հայտնել է, որ “In the Lonely Hour” ալբոմը մի երիտասարդի մասին է, որին ինքը սիրել է, բայց որը անպատասխան է թողել իր սերը: 

 

Սեմ Սմիթն իր երգերում ու տեսահոլովակներում հաճախ է անդրադառնում ԼԳԲՏ անձանց խնդիրներին ու այդպիսով նպաստում է նրանց իրավունքների պաշտպանությանը: