Սերբիայի վարչապետ է ընտրվել 42-ամյա լեսբի Աննա Բռնաբիչը

42-ամյա Աննա Բռնաբիչը Սերբիայի խորհրդարանում երեկ տեղի ունեցած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընտրվել է երկրի վարչապետի պաշտոնում, գրում է ABC News-ը: 

Իր սեռական կողմնորոշումը չթաքցնող լեսբի Աննա Բռնաբիչի թեկնածության օգտին քվեարկել 157 պատգամավոր, դեմ՝ 55-ը: Բռնաբիչին իրենց ձայներն են տվել խորհրդարանի մեծամասնությունը կազմող Սերբական առաջադիմական կուսակցության անդամները:

Բռնաբիչի թեկնածությունը հունիսին առաջարկել էր Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ հանձնարարելով նրան կառավարության ձևավորումը:

Հիշեցնենք, որ անցած տարի Աննա Բռնաբիչը դարձել էր Սերբիայի կառավարության առաջին անդամը, որը մասնակցել էր Բելգրադում կայացած գեյ-շքերթին:

Նշենք, որ նույնասեռ ամուսնությունները Սերբիայում օրենսդրությամբ արգելված են: Այդ որոշումը կայացվել է պահպանողականների և ուղղափառ եկեղեցու ճնշումների հետևանքով: Սակայն 2002-ին, 2005-ին, 2009-ին և 2011-ին Սերբիայում ընդունվել են մի շարք օրենքներ, որոնք արգելում են ԼԳԲՏ քաղաքացիների նկատմամբ որևէ տեսակի խտրականությունը և մասնավորապես՝ ապահովում են տրանսգենդեր անձանց համար անվճար սեռափոխության վիրահատությունները: