ԼԳԲՏ կազմակերպությունների ներկայացուցիչները Հռոմի պապին մեղադրում են բարեփոխումների իմիտացիայի մեջ

Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հարցազրույց է տվել արգենտինական La Nacion պարբերականին, որում պատասխանել է մի շարք հարցերի: Հարցերը վերաբերել են եկեղեցու կյանքում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, այդ թվում՝ նույնասեռականության վերաբերյալ այս տարի Սինոդում տեղի ունեցած քննարկմանը: 

 

Խոսելով ընտանիքի թեմայի շուրջ Սինոդի մասին՝ Հռոմի պապը նշել է, որ այդ ժողովը «խորհրդարան» չէ, այլ բաց տարածք, որը պահպանում է Սուրբ Հոգին։ Այդ իսկ պատճառով, ըստ Ֆրանցիսկոսի, սխալ է կարծել, որ Սինոդի հայրերը բաժանվել են 2 հակառակ ճամբարի։ Ֆրանցիսկոսի խոսքով՝ ընտանիքն այժմ մեծ դժվարություններ է կրում, և շատերի համար «ամուսնությունը դարձել է սոցիալական փաստ», ինչը կասկածի տակ է դնում նրա գիտակցված լինելու փաստը։

 

Նույնասեռ միությունների հանդեպ Եկեղեցու վերաբերմունքի մասին կասկածների վերաբերյալ Ֆրանցիսկոս պապը բացատրել է, որ «Սինոդում ոչ ոք չի խոսել նույնաասեռ ամուսնությունների մասին»։ Ըստ նրա, քննարկվել են իրավիճակներն այն ընտանիքներում, որտեղ երեխաներից մեկն ունի նույնասեռական կողմնորոշում, ինչպես նաև դրա հետ կապված հարցեր, այդ թվում՝ եկեղեցական խոստովանության գաղտնիության վերաբերյալ:

 

Հատկանշական է, որ  Ֆրանցիսկոսի հարցազրույցի հրապարակումից հետո արևմտյան ԼԳԲՏ իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները քննադատույան են ենթարկել Վատիկանի առաջնորդին՝ նշելով, որ Ֆրանցիսկոսը փորձում է ոչ թե կաթոլիկ եկեղեցում բարեփոխումներ իրականացնել, այլ բարեփոխումների իմիտացիա է ստեղծում: Ֆրանցիսկոսի հարցազրույցը զայրացրել է հատկապես Ֆրանսիայում ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք պատրաստվում են անգամ հայտարարությամբ հանդես գալ: