Ստամբուլի ոստիկանությունը ռետինե փամփուշտներով ցրել է գեյ շքերթի մասնակիցներին

Ստամբուլի ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել քաղաքում չարտոնված գեյ շքերթի մասնակիցներին ցրելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:  

Երթի կազմակերպիչները հայտարարել էին, որ միջոցառումը կկայանա՝ չնայած այն բանին, որ քաղաքային իշխանությունները չէին արտոնել երթի անցկացումը:

Մարդիկ փոքր խմբերով հավաքվել էին Թաքսիմ հրապարակի շրջակայքում, որտեղ ավելի մեծ թվով ոստիկաններ կային: Ոստիկանությունը երթի մի քանի մասնակցի է ձերբակալել, այնուհետև հավաքավածներին ցրելու համար ռետինե փամփուշտներ կիրառել:

Ստամբուլի իշխանություններն արդեն երրորդ տարին է՝ արգելում են գեյ շքերթի անցկացումն՝ այն պատրվակով, որ երթի մասնակիցների վրա կարող են հարձակումներ գործել ծայրահեղ աջերը:

Ի տարբերություն իսլամական պետությունների մեծ մասի՝ Թուրքիայում նույնասեռ հարաբերություններն արգելված չեն, սակայն հասարակության շատ շերտեր դեռևս հոմոֆոբ են: