Ստոկհոլմում կանցկացվի պարահանդեսային պարերի նույնասեռ զույգերի Եվրոպայի չեմպիոնատը

Ստոկհոլմում մյուս տարի կանցկացվի պարահանդեսային պարերի նույնասեռ զույգերի Եվրոպայի չեմպիոնատը, գրում է Gay.ru-ն:

 

Չեմպիոնատը, որին կարող են մասնակցել միայն նույնասեռ զույգերը, տեղի է ունենալու օգոստոսի 6-8-ը:

 

Հադաս Արմոնը՝ Նույնասեռ զույգերի պարահանդեսային պարերի եվրոպական ասոցիացիայի համանախագահը, ասել է. «Մենք ուրախ են հայտնել այն մասին, որ Եվրախաղեր 2015-ի շրջանակներում, որն անցկացվելու է Ստոկհոլմում, անցկացվելու է նույնասեռ զույգերի պարահանդեսային պարերի չեմպիոնատը: Տարբեր երկրների պարողները հիանալի հնարավորություն կստանան իրենց ներկայացնել պարերի տարբեր տեսակներում, ինչպես նաև այլ մրցումներում, որոնք կանցկացվեն Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում: Մենք վստահ ենք, որ չեմպիոնատն ամենալավ հիշողությունները կթողնի»:

 

Ստոկհոլում Եվրախաղերի նախագահ Յակոբ Յանսոնը հավելել է. «2015-ին Տտոկհոլմում կայանալիք Եվրախաղերը, ինչպես նաև պարահանդեսային պարերի չեմպիոնատը սպորտային կյանքում հրաշալի իրադարձություն կլինեն»: