Վաշինգտոնի սինագոգի ավագ ռաբբին խոստովանել է, որ գեյ է

Օրթոդոքս ռաբբի Գիլ Շթեյնլաուֆն իր միաբանությանն ուղղված նամակում խոստովանել է, որ հոմոսեքսուալ է: Times of Israel թերթը գրում է, որ Վաշինգտոնի սինագոգի ամուսնացած ավագ ռաբբին քամինգ-աութ է իրականացրել երկուշաբթի օրը: Նա իր նամակում գրել է.

 

«Սգի և արցունքների մեջ՝ իմ սիրելի կնոջ հետ և գիտակցեցի, որ կարող եմ հետևել իմ ուղուն՝ հոգուս մեջ ունենալով մեծ հանգստություն, մեծ ամբողջականությամբ և վերականգնված, եթե վերջապես խոստովանեմ, որ գեյ եմ:

 

Ցավոք, դա նշանակում է, որ ես ու Բատյան այլև չենք կարող ամուսնացած մնալ՝ չնայած մեր երկար տարիների փոխադարձ հավատարմությանը, ընկերությանը և սիրուն: Քանի որ մենք չարությամբ չենք բաժանվում, մենք մեր երեխաների հետ աղոթում ենք ընտանեկան կապերով կապված մնալու համար»:

 

Շթեյնլաուֆն ասել է, որ նկատում է իր «տարբերությունը» դեռևս մանուկ հասակից, սակայն 20 տարիների ընթացքում ամուսնացած է եղել Բատյա Շթեյնլաուֆի հետ: Նրանք ամուսնության ընթացքում երեք երեխա են ունեցել:

 

Միաբանության նախագահ Առնի Պոդգորսկին ռաբբիին իր աջակցությունն է հայտնել. «Սինագոգի մյուս աշխատողերի հետ ես իմ աջակցությունն եմ հայտնում ռաբբին Շթեյնլաուֆին: Մեր սինագոգն ուժեղ է, մեծ և յուրահատուկ, այստեղ բոլորի համար տեղ ու հարգանք կգտնվի»:

 

*Քամինգ-աութ -սեռական կողնորոշման մասին հրապարակային և ինքնակամ խոստովանություն