Վաշինգտոնի քաղաքապետը ստորագրել է նույնասեռական անչափահասների «բուժումն» արգելող օրենքը

Միացյալ Նահանգների մայրաքաղաքի քաղաքապետ Վինսենտ Գրեյը ստորագրել է ԼԳԲՏ դեռահասների սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության փոփոխությանն ուղղված «բուժումն» արգելող օրենքը:

 

Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակելով օրենքի ստորագրման պահը՝ Գրեյը նաև գրառում է զետեղել. «Ես հպարտ եմ, որ ստորագրում եմ մի օրենք, որը պաշտպանում է երիտասարդներին ու իրենց ընտանիքները իրեն վարկաբեկած կոնվերսիոն թերապիայի պրակտիկայից»:  

 

Հատկանշական է, որ Կոլումբիայի շրջանը Կալիֆոռնիա և Նյու Ջերսի նահանգներից հետո երրորդն է, որ արգելում է այսպես կոչված ռեպարատիվ կամ կոնվերսիոն թերապիան:  

 

Օրենքը բժիշկ մասնագետներին արգելում է փորձեր կատարել փոփոխելու անձի գենդերային ինքնությունը, սեռական կամ զգացմունքային հակումը նույն սեռի մեկ այլ անձի նկատմամբ:

 

Նշենք, որ կոնվերսիոն թերապիան արգելելու հակառակորդներն արդեն փորձել են վիճարկել համապատասխան օրենքները դատարաններում, սակայն ապարդյուն: