Վատիկանում անցկացվող Սինոդին քննարկվելու են նաև նույնասեռականներին առնչվող հարցեր

Վատիկանում իր աշխատանքն է սկսել ընտանեկան հարցերին նվիրված Սինոդը, որտեղ քննարկվելու է նաև միասեռականներին առնչվող հարցեր, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ակնկալվում է, որ Սինոդին մասնակցող եպիսկոպոսները քննարկելու են կաթոլիկ եկեղեցու համար ամենացավոտ հարցերը, այդ թվում՝ հղիության արհեստական ընդհատումը, հակաբեղմնավորիչների օգտագործումը, ամուսնալուծությունը և միասեռականությունը:

 

Քննարկմանը մասնակցելու են նաև աշխարհիկ կաթոլիկները: Սինոդը տևելու է երկու շաբաթ և իր արդյունքները վերլուծելուց հետո հաջորդ տարի կանցկացվի ևս մեկ հանդիպում:

 

Վատիկանում ոչ բոլոր կաթոլիկներն են համոզված, որ այնպիսի հարցերում, ինչպիսին են քահանաների ամուրիությունը, ամուսնալուծությունը և հակաբեղմնավորիչների օգտագործումը տեղի կունենան լուրջ փոփոխություններ:

 

Սեպտեմբերի կեսերին Հռոմի Պապն ինքն իրականացրել է 20 զույգերի ամուսնության արարողությունը, որոնց մեջ կային այնպիսինները, ովքեր մինչև ամուսնությունն ապրել են միասին, ինչպես նաև միայնակ մայր, ով ուներ ամուսնությունից դուրս ծնված երեխա: Ֆրանցիսկը հայտարարել է, որ ցանկանում է ամուսնացնել տարբեր սոցիալական շերտերին պատկանող 40 մարդու, որոնք իրենցից «ժամանակակից ընտանիքներ» են ներկայացնում:

 

Հուլիսի կեսերին Վատիկանում լույս է տեսել 75 էջանոց զեկուցում, որտեղ ասվում է, որ կաթոլիկ եկեղեցին պետք է ոչ սուբյեկտիվ մոտեցում ցուցաբերի ԼԳԲԴ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ:

 

Զեկուցման մեջ եկեղեցուն կոչ էր արվում «հավասարակշռել իր ընդդիմադիր տրամադրությունները» միասեռական զույգերի նկատմամբ և ընդունել միասեռականներին և իրենց երեխաներին «հավասար հարգանքով և արժանապատվությամբ»: