Վարշավայում տեղի ունեցած գեյ շքերթին մասնակցել է 20 հազար մարդ

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցած գեյ շքերթին մասնակցել է ավելի քան 20 հազար մարդ, հայտնում են միջոցառման կազմակերպիչները: Երթի ընթացքում մասնակիցներին քաղաքի որոշ հատվածներում դիմավորել են հոմոֆոբ տրամադրված ռադիկալներ, սակայն ոստիկանության միջամտության շնորհիվ բախումներից հնարավոր է եղել խուսափել:

 

Շքերթի մասնակիցներն իշխանություններից պահանջել են ընդունել հավասարության մասին օրենք, որը հնարավորություն կընձեռի ԼԳԲՏ զույգերին ունենալ այն նույն իրավունքներն, ինչ մյուս քաղաքացիներն ունեն: