Վիրջինիայի նահանգապետը լեսբուհիների զույգի ամուսնության արարողություն է անցկացրել

ԱՄՆ Վիրջինիա նահանգի դեմոկրատ նահանգապետ Թերի Մաքոլիֆն անցյալ ուրբաթ լեսբուհիների զույգի ամուսնության գրանցման արարողություն է անցկացրել, ինչը նրան դարձրել է Վիրջինիայի առաջին նահանգապետը, ով նույնասեռ ամուսնություն է անցկացրել, գրում է OnTopMag.Com-ը:

 

Նշենք, որ Վիրջինիայում նույնասեռ ամուսնություններն սկսել են գրանցել ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումից հետո:

 

Մաքոլիֆն ամուսնացրել է 50-ամյա Ռենի Բրեդլիին և 44-ամյա Քեթրին Բրեդլի-Բլեքին՝ Հյուսիսային Վիրջինիայում գտնվող նրանց տանը: Կանայք հարաբերությունների մեջ են արդեն 18 տարի և դաստիարակում են իրենց 8-ամյա որդուն և 12-ամյա աղջկան:

 

Նահանգապետն իր Twitter-ում այս առիթով գրել է. «Ինձ համար մեծ պատիվ էր այդ կարևոր իրադարձության մի մասը լինել և ես երջանիկ եմ, որ ամուսնական հավասարությունը Վիրջինիայում տարածվել է բոլորի համար»: