Վրաստանում բաց լեսբին առաջին անգամ պետական պաշտոնի է հավակնում

Վրացական քաղաքական կուսակցությունը պատմական քայլ է արել՝ պետական պաշտոնի համար առաջարկելով բաց լեսբի կնոջ թեկնածությունը, գրում է Ամերիկայի ձայնը:

Առաջադրվելով վրացական խորհրդարանում չներկայացված ընդդիմադիր Հանրապետական կուսակցությունից՝ 40-ամյա իրավաբան և ԼԳԲՏ համայնքի իրավունքերի պաշտպան Նինո Բոլկվաձեն պայքարում է Թբիլիսիի քաղաքային խորհուրդ ընտրվելու համար:

«Ես ցանկանում եմ, որ Վրաստանն իմ երեխաների համար ավելի հարմար վայր դառնա»,- ասել է Բոլկվաձեն, որը միայնակ դաստիարակում է իր երկու դեռահաս աղջիկներին:

Երկու տարի առաջ Բոլկվաձեն երկրի ամենահայտնի հեռուստահաղորդման եթերում հայտարարել է, որ լեսբի է, ինչից հետո նրանից երես են թեքել իր հարազատները:

«Մի քվեարկեք Նինոյի օգտին միայն այն բանի համար, որ նա լեսբի է, կան բազմաթիվ պատճառներ, որոնց համար ընտրողները պետք է աջակցեն նրան»,- հայտարարել է Հանրապետական կուսակցության գլխավոր քարտուղար Թամար Կորձայան: Նա թվել է խնդիրներից մի քանիսը, որոնցով պատրաստվում է զբաղվել Բոլկվաձեն. «Դրանք միայնակ մայրերի համար նախատեսված ծրագրեր են, փոքրամասնությունների ներկայացվածություն, բնակչության խոցելի խմբերի հետ աշխատանք, ԼԳԲՏ անձանց համար ապաստարանների ստեղծում»: