Տեխասում տրանսգենդեր տղան կանանց առաջնությունում չեմպիոն է դարձել

17-ամյա տրանսգենդեր Մաք Բեգսը ամերիկյան Տեխաս նահանգում ըմբշամարտի չեմպիոն է դառել կանանց առաջնությունում, գրում է NY Daily News-ը:

Բեգսի մասնակցությունը կանանց առաջնությունում հետևանք է այն բանի, որ նրա սեռը ծննդյան վկայականում նշված է իգական:

Տղայի ծնողները հայտնել են, որ Բեգսը կցանկանար մրցումների մասնակցել տղաների առաջնությունում, սակայն ծննդյան վկայականում կենսաբանական սեռի հիշատակման պատճառով ստիպված է եղել մասնակցել կանանց առաջնությունում: Տրանսգենդեր Բեգսի մրցակիցները ևս կարծում են, որ նրա մասնակցությունը տղաների առաջնությունում ավելի նպատակահարմար է, քանի որ նա ընդունում է տեստոստերոն, ինչը անհավասար պայմանների մեջ է դնում կանանց՝ Բեգսի հետ մրցելիս: 

Հատկանշական է, որ երիտասարդ տրանսգենդեր սպորտսմենն արդեն հասցրել է թվով 56 անգամ հաղթանակել պաշտոնական տարբեր մրցումների ժամանակ: Տղան երբևէ չի պարտվել: Ի դեպ, Տեխասը ԱՄՆ ամենապահպանողական նահանգներից է: