Տրանսգենդեր դերասան Լավերն Քոքսի արձանը կկանգնեցվի Մադամ Տյուսոյի թանգարանում

Տրանսգենդեր դերասան Լավերն Քոքսի մոմե արձանը կկանգնեցվի Մադամ Տյուսոյի թանգարանում: Մի քանի հեռուստասերիալում նկարահանված դերասանը, որն ակտիվորեն պայքարում է տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանության համար, առաջին տրանսգենդեր անձն է, որի արձանը կկանգնեցվի այս թանգարանում: 

 

Արձանի բացումը տեղի կունենա հունիսի 26-ին, Սան Ֆրանցիսկոյում գտնվող թանգարանում: 


Հատկանշական է, որ Քոքսի՝ վերջերս հնչած հայտարարությունը բուռն բանավեճերի առիթ էր դարձել: Դերասանը հայտարարել էր, որ յուրաքանչյուր մարդ ըստ էության տրանսգենդեր է: 

 

«Տրանս են բոլորը… Մեզանից ոչ ոք ամենայն հստակությամբ չի համապատասխանում սահմանված գենդերային-բինար մոդելին: Յուրաքանչյուր մարդու մոտ նկատվում են որոշ արական և որոշ իգական հատկանիշներ»,- հայտարարել էր Քոքսը: