Քառորդ դար առաջ Դանիան դարձավ նույնասեռ ամուսնություններն օրինականացնող առաջին երկիրը

Այս շաբաթ Դանիան նշում է նույնասեռ ամուսնությունների օրինականացման 25 տարին. քառորդ դար առաջ Դանիան դարձավ առաջին երկիրը, որը հնարավորություն տվեց գեյերին և լեսբուհիներին օրինականացնել իրենց հարաբերությունները, գրում է Gayrussia.eu-ն:

 

1989-ի հոկտեմբերի 1-ին առաջին տասնմեկ նույնասեռական զույգերը Կոպենհագենի քաղաքապետարանում կայացած արարողության ժամանակ կնքեցին իրենց ամուսնությունները:

 

Միասեռական ամուսնություններն օրինականացնելու մասին Դանիայի որոշումը ողջ աշխարհում ԼԳԲՏ ակտիվիստներին հույս ներշնչեց, որ իրենց երկրները նույնպես մի օր իրենց նման հնարավորություն կընձեռնեն: Այժմ արդեն աշխարհի 19 երկրներում գեյերն ու լեսբուհիներն իրավունք ունեն օրինականացնել իրենց կապերը:

 

Այս շաբաթ Կոպենհագենում նույնասեռական ամուսնությունների օրինականացման 25-ամյակի կապակցությամբ տարբեր միջացառումներ են անցկացվում: