Քրիստոսը խտրական վերաբերմունք չէր ցուցաբերում ոչ ոքի հանդեպ. Ջիմի Քարտեր

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը հնչեցրել է քրիստոնեության ու նույնասեռականների հանդեպ խտրականության մասին իր գնահատականները:

Միչիգանի Grand Rapids Community College-ի հիմնադրման 100-ամյակին նվիրված արարողության ժամանակ 89-ամյա նախկին նախագահին հարց են ուղղել նույնասեռականների իրավունքների մասին՞

Ի պատասխան Քարտերն ասել է. «Ես երբեք ծանոթ չեմ եղել Քրիստոսի որևէ քայլին կամ բառին, որը խտրական վերաբերմունք կարտահայտեր որևէ անձի հանդեպ, ով էլ նա լինի»:

Քարտերը նաև նշել է, որ մարդու սեռական կողմնորոշումը նույնն է, ինչ մաշկի գույնը կամ թե հարու՞ստ է մարդը, աղքա՞տ է, ԱՄՆ-ո՞ւմ է ապրում, թե՞ արտասահմանում, այդ իսկ պատճառով ցանկացած անձի հանդեպ խտրականությունն ու հավասար իրավունքներից զրկումը Միացյալ Նահանգներում երկրի Սահմանադրության հիմնարար սկզբունքների խախտում է:

Հիշեցնենք, որ Ջիմի Քարտերը 2002-ին Խաղաղության Նոբելյան մրցանակ է ստացել միջազգային հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու համար: