Օսկարակիր դերասան Քևին Սփեյսին քամինգ աութ է արել

Հոլիվուդյան կրկնակի օսկարակիր դերասան Քևին Սփեյսին քամինգ աութ է արել՝ Twitter-ի իր էջում հայտնելով, որ որոշել է «ապրել որպես գեյ տղամարդ»:

«Իմ ամենամոտ մարդիկ գիտեն, որ կյանքիս ընթացքում ես հարաբերություններ եմ ունեցել և՛ տղամարդկանց, և՛ կանանց հետ: Ես սիրել եմ տղամարդկանց ու ռոմանտիկ հանդիպումներ եմ ունեցել նրանց հետ, և այժմ ես որոշել եմ ապրել որպես գեյ տղամարդ»,- գրել է Սփեյսին:

Սփեյսին այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ 46-ամյա դերասան Էնթոնի Ռեպը նրան մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ, որոնք տեղի են ունեցել 1986 թվականին Սփեյսիի տանը կիազմակերպված երեկույթից հետո:

«Ես խորը հարգանք ու հիացմունք ունեմ Էնթոնի Ռեպի հանդեպ: Ես ավելի քան սարսափած եմ եմ այս պատմությունից: Ես անկեղծորեն չեմ հիշում այդ հանդիպումը, այն երևի թե 30 տարի առաջ էր»,- գրել է Սփեյսին ու ներողություն խնդրել իր «ծայրահեղ անպատշաճ հարբած վարքի համար»: