Օսկարի «լոնգ լիստում» երեք ԼԳԲՏ ֆիլմ է ընդգրկվել

Հոկտեմբերի 1-ին Ամերիկյան կինոակադեմիան ավարտել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար ֆիլմերի ընդունումը: Մոտ 67 երկրներ Կինոկադեմիայի դատին են ներկայացրել իրենց ֆիլմերը:

 

46_469622 

 

Ֆրանսիան ներկայացրել է «Սեն-Լորան» (Saint Laurent) ֆիլմը: Կինոնկարի գործողությունները տեղի են ունենում 1960-ականներին: Իվ Սեն-Լորանի նորաձևության տունը ծաղկում է ապրում, իսկ ինքը՝ դիզայները, մեծ հաջողություն ու միաժամանակ հուսահատություն է ապրում: Փարիզի բոհեմական խնջույքներում, Մարաքեշում, Ուորհոլի նկարներում և Պրուստի գրքերում Լորանը հարցերի պատասխաններ ու ոգեշնչում է փնտրում:

 

47_288012

 

 

Կանադայից «Օսկարին» ներկայացվել է Հավիեր Դոլանի (Xavier Dolan) «Մայրիկ» (Mommy) ֆիլմը: Սա ուշադրության պակասի սինդրոմով դեռահասի՝ իր մոր հետ ունեցած դժվար հարաբերությունների մասին կինոնկար է:

 

48_328486

 

«Օսկարի» «լոնգ լիստում» Շվեյցարիան կներկայացնի «Շրջան» (Der Kreis) ֆիլմը, որն անցյալ տարի Բեռլինալեի ԼԳԲՏ ծրագրի Teddy Awards-ն է ստացել: Կինոնկարը պատմում է 1940-ականներին հիմնադրված գեյ-կազմակերպության մասին: Սա Ցյուրիխում Երկրորդ համաշխարհայինի ժամանակ առաջ եկած գեյ-ակտիվիստների մասին նկարահանված առաջին ֆիլմն է:

 

Այն բանից հետո, երբ Ամերիկյան կինոակադեմիայի մի քանի հարյուր անդամներ կնայեն բոլոր ֆիլմերը և ընտրեն դրանցից վեցը, հատուկ հանձնաժողովը կընտրի ևս երեքը: Այդպիսով կկազմվի ինը ֆիլմերից բաղկացած «Օսկարի» «շորթ լիստը», որոնցից կընտրվեն հինգ նորմինանտները: