Ֆիլիպինների խոշորագույն քաղաքն արգելել է նույնասեռականների նկատմամբ խտրականությունը

Ֆիլիպինների խոշորագույն քաղաք Քեսոնը ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականությունն արգելող տեղական օրենք է ընդունել, գրում է GayRussia-ն:

 

Օրենքն ընդունվել է միաձայն՝ 30 քաղաքային խորհրդի անդամների կողմից:

 

Գեյերի և լեսբուհիների իրավունքների Ասիա-խաղաղօվկիանոսյան միջազգային հանձնաժողովի ծրագրերի ղեկավար Ջինդ Քրիստոբալի խոսքերով, «սա շատ յուրահատուկ օրենք է, ավելի լավ, քան մյուսները, քանի որ այն ոչ միայն պատիժ է նախատեսում, այլև դրական քայլեր»:

 

Նոր օրենքը լայնացնում է 2003-ին ընդունված աշխատավայրերում խտրականությունն արգելող օրենքի սահմանները:

 

Նոր օրենքը խտրականությունն արգելում է նաև կրթական, առևտրի և սպասարկման, ապահովագրության ոլորտներում:

 

Նշենք, որ նույնասեռական հարաբերությունները Ֆիլիպիններում արգելված չեն օրենքով: Սակայն երկրի օրենսդրությունը չի թույլատրում նույնասեռական ամուսնությունները, իսկ գեյ ու լեսբուհի զույգերը չեն կարող երեխաներ որդեգրել:

 

2.7 միլիոն բնակչություն ունեցող Քեսոնը համարվում է Ֆիլիպինների ամենամեծ քաղաքը: