Ֆրանսուա Օզոնի «Նոր ընկերուհին» ֆիլմը շուտով մեծ էկրաններ կբարձրանա

Ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Օզոնի «Նոր ընկերուհին» (Une nouvelle amie) ֆիլմն արդեն հասցրել է ցուցադրվել աշխարհի խոշոր կինոփառատոններում, իսկ նոյեմբերին հասանելի կլինի նաև Ռուսաստանում, գրում է Kinopoisk.ru-ն:

 

Ֆիլմը նկարահանվել է բրիտանացի գրող Ռուտ Ռենդեի պատմվածքի հիման վրա, ով հայտնի է իր խճճված դետեկտիվ սյուժեներով: 1997-ին Պեդրո Ալմադովարը նրա «Կենդանի մարմին» (Carne tremula) գրքի հիման վրա նկարահանել է իր համանուն ֆիլմը:

 

Քլերն ու Լորան մանուկության լավագույն ընկերուհիներ են: Երբ Լորան ծանր հիվանդության հետևանքով մահանում է, Քլերը փորձում է աջակցել նրա՝ խորը վշտի մեջ գտնվող ամուսնուն, իսկ վերջինս էլ դեպրեսիայից դուրս գալու շատ յուրահատուկ ձև է գտնում՝ սկսում է հագնվել կնոջ պես: