Ֆրասիայի վճռաբեկ դատարանը վճռել է՝ լեսբուհին նույնպես կարող է երեխա որդեգրել

Ֆրանսիայի վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել այն մասին, որ ամուսնացող կանայք արհեստական բեղմանավորմամբ ծնված երեխայի նկատմամբ մայրական իրավունքներ ունեն, գրում է Lesbi.ru-ն:

 

Մինչ այդ դա թույլատրվում էր միայն երկսեռ զույգերին:

 

Հաղորդելով այս մասին՝ լրատվամիջոցը հիշեցնում է, որ անցած տարվա գարնանը Ֆրանսիայում միասեռ ամուսնություններն օրինականացնող և միասեռական զույգերին որդեգրման իրավունքի մասին օրենք է ընդունվել:

 

«Իրականում այս որոշումը սպասելի էր», -համոզված է  լրագրողը:

 

Մինչև դատարանի՝ որոշում կայացնելը հարցի վերաբերյալ արդեն իսկ թեժ քննարկումներ էին ծավալվում: Անցյալ հանգստյան օրերին, երբ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարեց իր՝ քաղաքականություն վերադառնալու մասին, նրան հարցրին, թե ինչպիսի՞ն կլիներ նրա որոշումը և արդյոք նա, նորից նախագահ վերընտրվելու դեպքում, պատրաստվո՞ւմ է չեղյալ հայտարարել այդ օրենքը: Պետք է նշել, որ հարցը նախկին նախագահի համար դժվարություններ առաջացրեց, և նա հրաժարվեց պատասխանել դրան: Ֆրանսիայում միասեռական ամուսնությունների օրինականացումը շարունակում է ամենաթեժ թեմաներից մեկը մնալ: Եվ այս դեպքը ցույց է տալիս, թե ինչքան են ֆրանսիացիների կարծիքներն այս հարցով երկփեղկված:

 

Նշենք, որ Սարկոզին քննադատել է Ֆրանսիայի այժմյան նախագահ Ֆրանսուա Օլանդի մի շարք քայլերը և հայտարարել, որ «զզվանք է տածում այն բանից, որ Օլանդը ամուսնությունների հավասար իրավունքներ է սահմանել»:

 

«Թույլատրելով միասեռ ամուսնությունները՝ կառավարությունը ստորացրել է այն մարդկանց, որոնք սիրում են ընտանիքը»,- ասել է Սարկոզին:

 

Ֆրանսիայի մի շարք շրջաններ միասեռ զույգերին արգելել են արհեստական բեղմնավորմամբ երեխաներ որդեգրել, մինչդեռ որոշ շրջաններ թույլատրել են: Հենց այդ պատճառով էլ հարցը հասել է վճռաբեկ դատարան: Դատարանը «այո» է պատասխանել, և այժմ, ինչպես նշում են այս որոշումը պաշտպանող կազմակերպությունները, այն զգալիորեն կթեթևանցնի  միասեռ զույգերի կյանքը:

 

Բանն այն է, որ մինչև այս որոշման ընդունումը արհեստական բեղմնավորումը Ֆրանսիայում թույլատրված էր միայն գեյ զույգերին, իսկ այն միասեռ ընտանիքները, որոնք ցանկանում էին երեխա ունենալ, ստիպված էին լինում հարևան երկրներ մեկնել՝ Բելգիա կամ Իսպանիա:

 

Այն կազմակերպությունները, որոնք դեմ են արտահայտվում այս որոշմանը, համոզված են, որ այժմ արհեստական բեղմնավորումը Ֆրանսիայում իսկական բիզնեսի է վերածվելու: