87-րդ «Օսկարը» կվարի գեյ դերասան Նիլ Պատրիկը

«Օսկարի» 87-րդ մրցանակաբաշխությունը, որը տեղի կունենա 2015-ի փերվարի 22-ին, կվարի իր սեռական կողնորոշումը չթաքցնող գեյ դերասան Նիլ Պատրիկը, գրում է Kinopoisk.ru-ը:

 

Դերասանը մասնակցել է «Օսկարի» մրցանակաբաշխությանը, սակայն երբեք չի վարել այն: Անցյալ տարի Հարիսը վարել է «Թոնի» մրցանակաբաշխությունը, երկու անգամ՝ «Էմմին», այնպես որ նա ծանոթ է հոլիվուդյան հանդիսատեսին:

 

Հիշեցնենք, որ անցյալ տարի «Օսկարը» վարում էր իր սեռական կողնորոշումը չթաքցնող լեսբուհի դերասանուհի Էլեն Դե Ջինջերսը. «Օսկարի» ռեյթինգն անցած տարի վերջին 14 տարիների ընթացքում ամենաբարձրն է եղել: