Apple-ի ղեկավար Թիմ Քուքի coming out-ից հետո Պետերբուրգում ապամոնտաժել են Սթիվ Ջոբսի հուշարձանը

Սանկտ Պետերբուրգում հսկայական iPhone-ի տեսքով՝ Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի հիշատակին նվիրված հուշարձանն ապամոնտաժվել է այն բանից հետո, ինչ ընկերության ներկայիս ղեկավար Թիմ Քուքը պաշտոնապես ու հրապարակավ հայտարարել է իր սեռական կողմնորոշման մասին, հաղորդում է bmf.ru-ն: 

 

Հուշարձանը նախորդ տարվա հունվարին տեղադրվել էր «Արևմտաեվրոպական ֆինանսական միություն» հոլդինգի նախաձեռնությամբ: Հոլդինգի մամուլի ծառայությունից, մեկնաբանելով հուշարձանի ապամոնտաժումը, տեղեկացրել են, որ պատճառը Ռուսաստանում գործող «գեյ քարոզչությունն» արգելող օրենքի կիրառումն է, ինչպես նաև ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումը, համաձայն որի Apple-ի սարքերը օգտատերերի մասին տեղեկությունները փոխանցում են ամերիկյան հատուկ ծառայություններին: