“Call me by your name” և “A Fantastic Woman” ֆիլմերն «Օսկար» են ստացել

Անցած գիշեր Լոս Անջելեսում կայացած` Ամերիկյան կինոակադեմիայի 90-րդ մրցանակաբաշխությանը ԼԳԲՏԻ թեմատիկայով երկու ֆիլմեր «Օսկար» մրցանակի են արժանացել:

Իտալացի ռեժիսոր Լուկա Գուատանինյոյի “Call me by your name” («Կոչի՛ր ինձ քո անունով») գեյ դրաման, որը պատմում է 17-ամյա Էլիոյի և 24-ամյա Օլիվերի սիրո մասին, «Օսկար»֊ի է արժանացել «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում: Ֆիլմը նոմինացված էր միանգամից չորս անվանակարգերում:

«Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկար»֊ի է արժանացել չիլիացի ռեժիսոր Սեբաստիան Լելիոյի “A Fantastic Woman” («Ֆանտաստիկ կինը») ֆիլմը: Ֆիլմը տրանսգենդեր երգչուհի Մարինայի մասին է, որին մարմնավորել է դերասան Դանիելա Վեգան։ Վերջինս նաև պատմության մեջ մտավ որպես «Օսկար»֊ի արձանիկ հանձնող առաջին տրասգենդեր կին:

«Օսկար»֊ի են արժանացել նաև Coco մուլտֆիլմի ստեղծողները՝ լեսբի պրոդյուսեր Դարլա Կ․ Անդերսոնը և գեյ ռեժիսոր Ադրիան Մոլինան: