Cartoon Network մանկական հեռուստաալիքի մուլտսերիալում գեյ կերպարներ են հայտնվել

Cartoon Network հեռուստաալիքն ապրիլին սկսել է ցուցադրել մանկական «Քլերենս»( Clarence) մուլտսերիալը, և դրանում առաջին անգամ հայտնվել են գեյ կերպարներ, գրում է Gay.ru-ն:

 

Սերիալի նոր սերիաներից մեկում ռեստորանում մի փոքր դրվագ կա: Կինը «կույր» հանդիպման է գալիս և մուտքի մոտ համակրելի տղամարդու է տեսնում: Կինն ուրախանում է, ձեռքով անում նրան, սակայն, ինչպես պարզվում է, տղամարդը ռեստորանում հանդիպման է եկած լինում իր ընկերոջը: Պետք է նշել, որ հեռուստաալիքն, այնուամենայնիվ, համարձակվել է ցույց տալ միայն, թե ինչպես է տղամարդը համբուրում իր ընկերոջ այտը:

 

Սերիալի ստեղծողներից և կերպարներից մեկին ձայնավորող դերասան Սփենսեր Ռոտբելն իր Twitter-ում գրել է, որ հեղինակները ստիպած են եղել «պայքարել» նույնասեռ զույգին ցուցադրելու համար:

 

Երբ նրան օգտատերերից մեկը հարցրել է, թե միթե այդ դրվագի ցուցադրության համար նրանք ստիպված են եղել պայքարել հեռուստաընկերության տնօրինության հետ, Ռոտբելը պատասխանել է. «Այո, ի սկզբանե տղամարդը ձեռքին ծաղիկներ ուներ և նրանք շութերով էին համբուրվում»: