Human Rights Watch-ն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների խնդրին

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ տարեկան զեկույցը, որում առկա են նաև Հայաստանին վերաբերող տեղեկություններ:

 

Զեկույցում տեղ է գտել նաև ԼԳԲՏ անձանց իրավունքներին վերաբերող հատված:

 

«Տեղի ԼԳԲՏ ակտիվիստները հայտնել են, որ ԼԳԲՏ անձինք նախկինի պես ենթարկվում են խտրականության, հետապնդումների ու ֆիզիկական բռնությունների: ԼԳԲՏ անձանց ուղղված ատելության խոսքը, այդ թվում՝ պետական պաշտոնատար անձանց կողմից, շարունակում է լուրջ խնդիր մնալ: Գենդերային ինքնությունն ու սեռական կողմնորոշումը չեն ընդգրկվել հակախտրական և ընդդեմ ատելության խոսքի օրենքներում, ինչը իրավական դաշտով կսահմանափակեր ԼԳԲՏ անձանց նկատմամբ բազմաթիվ հանցանգործությունների իրականացումը: 

 

«Իրավունք» թերթը համացանցում հրապարակել է մի քանի հոդվածներ՝ կոչ անելով հանրային կյանքից դուրս թողնել ԼԳԲՏ անձանց, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների աշխատակցիցներին ու առաջարկելով նրանց ընտանիքներին խուսափել նրանցից: Մայիսի 17-ին հրապարակված հոդվածը ներառել է  թվով 60 մարդկանց սոցիալական ցանցերի էջերի հասցեներից բաղկացած «սև ցուցակ»: Հոդվածում հիշատակված անձանցից մի քանիսը հերքում են պահանջել թերթից, սակայն ապարդյուն: 16 քաղաքացի դատական հայց են ներկայացրել՝ պատվի և արժանապատվության վերականգնման նպատակով, սակայն դատարանը հոկտեմբերին մերժել է հայցը»,- ասված է զեկույցում: