Pink Armenia-ն պատգամավոր Գևորգ Պետրոսյանի Facebook-ի գրառումների առիթով դիմել է Ոստիկանություն

Pink Armenia հասարակական կազմակերպությունը Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր, Երևանի պետական համալսարանի իրավագիտության դասախոս Գևորգ Պետրոսյանի հրապարակային գրառումների առիթով Ոստիկանություն հաղորդում է ներկայացրել՝ վերջինիս Facebook-ի գրառումներին քրեաիրավական որակում տալու և դեպքը պատշաճ քննության առնելու համար: 

Գևորգ Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրել էր. «Չգիտեմ՝ ինձ ով կմեղադրի և ինչքան, բայց վայրկյան առաջ պետք ա մեր Սուրբ հողից համատեղ ջանքերով դուրս մղենք (մեղմ եմ ասում) համասեռամոլներին, աղանդավորներին և նրանց պաշտպաններին…»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում մի քանի տասնյակ մարդ հարձակվել էր այդ տարածքում գտնվող 9 ակտիվիստի վրա, որոնց թվում կային նաև ԼԳԲՏԻ մարդիկ, ինչի հետևանքով նրանք մարմնական վնասվածքներ էին ստացել։