Starbucks-ն իր գովազդային հոլովակում պարոդիայի աստղ տրանսվեստիտների է նկարահանել

Սուրճի հանրահայտ Starbucks սուրճի խանութ-սրճարանների ցանցը գեյ լսարանին ուղղված իր առաջին գովազդային հոլովակն է նկարահանել, որում գլխավոր դերերում են ԱՄՆ-ում հայտնի պարոդիայի ժանրի դերասանուհիներ Ադոր Դելանոն և Բյանկա Դել Ռիոն, գրում է Upogau.org-ը:

 

Նրանք երկուսն էլ նկարահանվել են հայտնի RuPaul’s Drag Race ռեալիթի շոուում:

 

Գովազդային հոլովակն ստացել է Coffee Frenemies անվանումը և նկարահանվել է հատուկ կանադական OUTtv կաբելային հեռուստատեսության համար:

 

Starbucks-ը հայտնի համաշխարհային ընկերություն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում: Ընկերությունը վաղուց արդեն հայտնի է ԼԳԲՏ համայնքին իր աջակցությամբ: